Լրահոս

24.08.2012 10:19


Շարժական բաղնիք` փրկարարների համար

Շարժական բաղնիք` փրկարարների համար

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական բազան օրերս համալրվել է շարժական բաղնիքով։

«ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենաներից մեկը ՀՀ ԱԻՆ նախագծով ու պատվերով ձևափոխվել, դարձել է շարժական բաղնիք` դաշտային պայմաններում աշխատող փրկարարներին հիգիենիկ պայմաններով ապահովելու համար։

Մեքենան ունի 1950 լիտր տարողությամբ ջրի բաք, պոմպ` այլ աղբյուրից ջուր վերցնելու համար, ունիվերսալ կաթսա, որն աշխատում է գազով, փայտով ու դիզելային յուղով, կա նաև օդափոխության ու ջրահեռացման համակարգ։

Այս խորագրի վերջին նյութերը