Լրահոս

24.08.2012 13:43


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի 13 շենքի 5-րդ բնակարանից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք չկա, սակայն բնակարանից գարշահոտ է տարածվում:

Հրշեջ-փրկարարները, ոստիկանների ներկայությամբ պատուհանից մտնելով բնակարան, հայտ­նա­բերել են 1975 թ. ծնված Արթուր Վարդանյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը