Լրահոս

27.08.2012 13:01


Դամասկոսում Սիրիայի օդուժին պատկանող ուղղաթիռ է վայր գցվել (տեսանյութ)

Դամասկոսում Սիրիայի օդուժին պատկանող ուղղաթիռ է վայր գցվել (տեսանյութ)

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսարևելյան Ալ-Կաբուն հատվածում երկրի օդուժին պատկանող ուղղաթիռ է ոչնչացվել։ Այս մասին տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

 Ուղղաթիռը վայր է ընկել Ալ-Կաբունի Գթության մզկիթի մոտ, ինչի մասին փաստում է տարածված տեսանյութը: Ակտիվիստները պնդում են, թե ուղղաթիռը շրջանում ընթացքող կատաղի մարտերի ընթացքում խփել են Սիրիայի ազատ բանակի զինյալները:

Այս խորագրի վերջին նյութերը