Լրահոս

27.08.2012 16:52


«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը մեղադրվում է ապօրինի կերպով տոկոսով փող տրամադրելու համար

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը մեղադրվում է ապօրինի կերպով տոկոսով փող տրամադրելու համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ըստ մեղադրանքի՝ Սամսոն Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, Մեխակ Գաբրիելյանին է տվել 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլարի գումար, որի դիմաց, նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011թ. մարտ ամիսը, ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3,5 տոկոսի, ապա՝ 5 տոկոսի, այնուհետև՝ 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք միասին կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար:

Ամբաստանյալն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում:

Այս խորագրի վերջին նյութերը