Լրահոս

27.08.2012 17:15


Պան Գի Մունը կայցելի ուրանի հարստացման իրանական կենտրոն

Պան Գի Մունը կայցելի ուրանի հարստացման իրանական կենտրոն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով չորեքշաբթի լինելու է Իրանում, մտադիր է այցելել նաև այդ երկրի ուրանի հարստացման կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է իրանական  «Ֆարս» գործակալությունը:

Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Ահունդզադեն հայտարարել է, որ Պան Գի Մունը մասնակցելու է Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովին:

Հիշեցնենք, որ գագաթնաժողովը մեկնարկել է դեռ երեկ և շարունակվելու է մինչև օգոստոսի 30-ը:

Այս խորագրի վերջին նյութերը