Լրահոս

28.08.2012 09:36


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Գալշոյան փողոցում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում` 1000 քմ խոտ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ և 8-րդ միկրոթաղամասերի խաչմերուկի մոտ` 1000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել է 13 ծառ  Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 2000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Գառնի գյուղում` 2,5 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում` 2 հա բուսածածկ տարածք, Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարին` 21 հա բուսածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը