Լրահոս

28.08.2012 13:52


Լևոն Շիրինյան. Եվրասիական միությունը ո՛չ չարիք է, ո՛չ էլ բարիք

Լևոն Շիրինյան. Եվրասիական միությունը ո՛չ չարիք է, ո՛չ էլ բարիք

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության խնդրին, նշել է, որ  այդ միությունը մի օբյեկտիվ գործընթաց է, որը պետք է կարողանալ ծառայեցնել ի նպաստ Հայաստանի շահերի, ոչ թե անվերջ մտածել՝ դա չարի՞ք է, թե՞ բարիք:

Բանախոսը նշել է, որ Ռուսաստանը ձգտում է կրկին հաստատել երկբևեռ համակարգը` փորձելով դառնալ այդ բևեռներից մեկը, ու հավելել.

–Սա է Եվրասիական իսկական բովանդակությունը՝ կայացնել իր բևեռը։ Եվրասիականության գաղափարը ռուսական գիտաքաղաքական մտքի ճյուղերից մեկն է:

Ինչ վերաբերում է միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության խնդիրն, ապա քաղաքագետը նշել է.

–ՀՀ ազգային անվտանգության խորհրդին կից պետք է ստեղծվի մի խորհուրդ, որը պետք է ուսումնասիրի Եվրասիական ֆորմատի դրական և բացասական կողմերը, որից հետո մեր պետությունը պետք է որոշի՝ համագործակցի՞ եվրասիական ձևաչափի հետ, թե՞ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը