Տնտեսական

30.08.2012 10:18


Հայաստանում բենզինը կրկին թանկացել է

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է

Երեկ առավոտից Երևանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի մեծածախ գինը, փաստացի միաժամանակ, բարձրացել է: Այսպես, «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը այժմ վաճառվում 500 դրամով, «Պրեմիումը»՝ 520 դրամով, «Սուպերը»՝ 550 դրամով: Թանկացումը մոտավորապես կազմել է 10 դրամ, սակայն հարկ է նշել, որ սա միայն մեկ փուլն է ընդհանուր թանկացման գործընթացի։

Դեռևս օգոստոսի 16-ին «Ռեգուլյարի» մեկ լիտրի գինը 470 դրամից բարձրացավ 480-ի: Մի քանի օր անց գինը դարձավ 490, երեկ էլ՝ 500 դրամ: Փաստորեն, ընդամենը երկու շաբաթվա ընթացքում բենզինը Հայաստանում թանկացավ ավելի քան 6 տոկոսով: 

Այս խորագրի վերջին նյութերը