Լրահոս

31.08.2012 11:08


Ադրբեջանում գնացքը բախվել է ավտոբուսին. ավելի քան 8 զոհ կա

Ադրբեջանում գնացքը բախվել է ավտոբուսին. ավելի քան 8 զոհ կա

Ադրբեջանում Աղստաֆա–Բաքու ուղևորատար գնացքը բախվել է ավտոբուսին, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ,  հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:

 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 35 մարդ: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել է «Դայվու» մակնիշի ավտոբուսի փորձը՝ արգելված ժամանակ անցնել երկաթգծի վրայով:

Այս խորագրի վերջին նյութերը