Լրահոս

31.08.2012 12:16


Թալիբները գլխատել են 12-ամյա տղայի

Թալիբները գլխատել են 12-ամյա տղայի

Կանդահարի իշխանությունները հայտնում են, որ չորեքշաբթի Աֆղանստանի հարավում թալիբները գլխատել են 12-ամյա տղայի։

Երեխային գողացել են, երբ վերջինս քայլում էր դեպի շուկա։ Տղայի գլխատված դիակը հայտնաբերել են շուկային հարող տարածքում։

Իշխանությունները պնդում են, թե նման դաժանության պատճառը այն է, որ տղայի ավագ եղբյարը ծառայում է ոստիկանությունում և մասնակցում է թալիբների դեմ ուղղված գործողություններին։
Գրոհայիններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում կատարվածը։

Այս խորագրի վերջին նյութերը