Լրահոս

31.08.2012 10:17


ՈՒԵՖԱ–ն Անդրես Ինյեստային Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել

ՈՒԵՖԱ–ն Անդրես Ինյեստային Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել

Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ավարտից հետո հայտնի է դարձել  նաև նախորդ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անունը: Քվեարկությամբ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի հավաքականի անդամ, «Բարսելոնա»–ի խաղացող Անդրես Ինյեստան:

Ավելացնենք, որ այդ անվանակարգում Ինյեստայի հետ մրցում էր երկու թեկնածու` Լիոնել Մեսսին` «Բարսելոնա»–ից»  և Կրիշտիանու Ռոնալդուն` Մադրիդի «Ռեալ»–ից:

Այս խորագրի վերջին նյութերը