Լրահոս

04.09.2012 10:38


Հանդում մարդ է կորել

Հանդում մարդ է կորել

Սեպտեմբերի 3-ին՝  ժամը 15։25-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի Բերդ քաղաքի բնակիչ՝ 1941թ. ծնված Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրն ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել:

Դեպքի վայր են մեկնել 6 հրշեջ-փրկարար: Որոնողական աշխատանք­նե­րին մասնակցել են նաև հարազատները, տեղի բնակիչները և 2 ոստիկան:

Մթության և մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Դեպքի վերաբերյալ կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:

Այս խորագրի վերջին նյութերը