Լրահոս

04.09.2012 18:05


Հետախուզվողները հայտնաբերվեցին

Հետախուզվողները հայտնաբերվեցին
Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների  ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ, իր տնից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Արթուր Ս.-ն, որը ս/թ սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Արթուր Ս.-ն ձերբակալված է:
 
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները   Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սվետլանա Ս.-ին, որը ս/թ օգոստոսի 23-ից հետախուզվում էր պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և շահագործման նպատակով մարդուն հավաքագրելուփոխադրելուհանձնելութաքցնելու  կամ ստանալու մեղադրանքով:
Սվետլանա Ս.-ն ձեռբակալված է:
 
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, Գյումրիի բաժնի  ծառայողների  ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ, Ղանդիլյան փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արտյոմ Ս.-ն, որը ս/թ օգոստոսի 30-ից հետախուզվում էր խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

 

Այս խորագրի վերջին նյութերը