Լրահոս

05.09.2012 10:07


Շախմատի օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջին պարտությունը

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջին պարտությունը

Ստամբուլի շախմատի օլիմպիադայի 7-րդ մրցափուլում շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանին 1,5։2,5 հաշվով պարտություն կրեց Չինաստանի հավաքականից։ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, իսկ Սերգեյ Մովսեսյանը, թեև որոշակի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն խաղավերջում տանուլ տվեց։

8-րդ մրցափուլում Հայաստանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ընտրանին։

Ավելացնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանը 4-րդ տեղում է՝ 11 միավորով։ Առաջատարը Ռուսաստանն է, որն ունի 13 միավոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը