Լրահոս

05.09.2012 10:51


Իրանը վերահսկում է Պարսից ծոցում ԱՄՆ ռազմանավերի տեղաշարժերը

Իրանը վերահսկում է Պարսից ծոցում ԱՄՆ ռազմանավերի տեղաշարժերը

Իրանի ռազմածովային ուժերը հետևում են ԱՄՆ ռազմական նավերի բոլոր տեղաշարժերին Պարսից ծոցում: Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հաբիբոլլահ Սայարին։

–Մենք հետևում ենք ԱՄՆ բոլոր ռազմանավերի տեղաշարժերին, և մեր հետախուզությունն ուսումնասիրում է նրանց բոլոր գործողությունները,–ասել է իրանցի ծովակալը։

Սայարին խոստացել է, որ մի քանի տարի անց իրանական ռազմանավեր կուղարկվեն ԱՄՆ ափերի մոտ՝ միջազգային ջրեր:

Այս խորագրի վերջին նյութերը