Լրահոս

05.09.2012 11:29


Մոնրեալում անհայտ տղմարդը կրակ է բացել՝ վանկարկելով՝ անգլիացիներն արթնանում են

Մոնրեալում անհայտ տղմարդը կրակ է բացել՝ վանկարկելով՝ անգլիացիներն արթնանում են

Խորհրադարանական ընտրություններում հաղթանակ տարած Կանադայի Քվեբեկի կուսակցության ղեկավար Պոլին Մարուայի ելույթը հանկարծակի ընդհատվել է։  CBC հեռուստաընկերության հաղորդմամբ՝ անհայտ տղմարդը կրակ է բացել հավաքվածների ուղղությամբ։ Մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են որպես ծայրահեղ ծանր։

Կասկածյալը ձերբակալվել է։ Նրա արարքի շարժառիթների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածը 50-ամյա տղամարդ է, ով կրակելու ընթացքում վանկարկում էր՝ անգլիացիներ, արթնացե՛ք։

 

Այս խորագրի վերջին նյութերը