Լրահոս

05.09.2012 13:02


Խորհրդարանում ընթերցվել է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը

Խորհրդարանում ընթերցվել է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը

ԱԺ արտահերթ նստաշրջանում խորհրդարանի փոխնախագահ էդուարդ Շարմազանովն ընթերցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը: 

Հիշեցնենք, որ Ռ. Հայրապետյանը հրաժարականի մասին հայտարարել է իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում համալիրի աշխատակիցների և իր թիկնապահների կողմից հունիսի 17-ին բժիշկ Վահե Ավետյանի դաժան ծեծի պատճառով բարձրացած հասարակական բողոքի ալիքի հետևանքով։

Եթե Ռուբեն Հայրապետյանը մինչև սեպտեմբերի 21-ը ետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը