Լրահոս

05.09.2012 14:05


Հունգարիան ստրասբուրգյան կոնվենցիայի 20 կետից 18-ը խախտել է

Հունգարիան ստրասբուրգյան կոնվենցիայի 20 կետից 18-ը խախտել է

«Ռամիլ Սաֆարովին արտահանձնելով Ադրբեջան և նրան ազատ արձակելով՝ Հունգարիան խախտել է Դատապարտված մարդկանց փոխանցման ստրասբուրգյան կոնվենցիայի 20 կետից 18-ը»,–այսօրվա ասուլիսին ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Ըստ բանախոսի՝ օրինակ, հոդված 13-ում նշվում է, որ դատող պետությունը միայն իրավունք ունի փոխել դատավճիռը: Հոդված 15-ով Ադրբեջանը պարտավոր է փոխանակումից հետո անընդհատ տեղյակ պահել Հունգարիային, թե ինչպես է ընթանում այդ դատավճռի իրականացումը, իսկ հոդված 11-ով Ադրբեջանը իրավունք չունի փոխել պատիժը՝ գումարային փոխհատուցում անելով:

«Հունգարիայի համար այս գործընթացը ավարտված չէ: Հունգարիան այսօր էլ իրավունք ունի պահանջել Ադրբեջանից պատասխան տալ, թե ինչ վիճակում է գործընթացը ընթանում: Ընդհուպ իրավունք ունի պահանջել հետ վերադարձնել դատապարտյալին, եթե ինքը չի կրում իր պատիժն Ադրբեջանում»,–ասել է քաղաքագետը։

r.am

Այս խորագրի վերջին նյութերը