Լրահոս

06.09.2012 18:15


Կանեփի այգի

Կանեփի այգի
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս  ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, 1968թ. ծնված Մկրտիչ  Մ.-ի  տան այգում հայտնաբերել են 180 կգ կշռով մշակված կանեփանման 744 բույս և 21 գրամ չորացված, դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Ըստ Մկրտիչ  Մ.-ի հայտարարության` բույսերն աճեցրել է իր օգտագործման համար:
Նույն օրը՝ ժամը 15։45-ին, Մկրտիչ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են դատաբուսաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը