Լրահոս

06.09.2012 13:30


Կիրո Մանոյան. «Այս ամենից Հայաստանը ոչինչ չի շահել, սակայն կարող է շահել»

Կիրո Մանոյան. «Այս ամենից Հայաստանը ոչինչ չի շահել, սակայն կարող է շահել»

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադարձել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձմանն ու ներմանը։ Մանոյանը նշել է, որ հիմա հարմար պահ է, որպեսզի աշխարհը ճանաչի ԼՂՀ անկախությունը։

  –Այս ամենից Հայաստանը ոչինչ չի շահել, սակայն կարող է շահել: Այժմ պետք է ջանք չխնայել` այս ամենից դիվիդենտներ շահելու և դրանք ի նպաստ ԼՂՀ անկախության ճանաչմանն օգտագործելու համար:

Բանախոսի կարծիքով՝ Հունգարիան չէր հաշվարկել, որ Սաֆարովի արտահանձնումը նման հակազդեցություն կառաջացնի։  Միևնույն ժամանակ, հայկական կողմն էլ իր հերթին, տեղյակ լինելով հավանական արտահանձման մասին, համապատասխան քայլերը չի կատարել և չի օգտագործել իր լծակները Հունգարիային այդ քայլից հետ պահելու համար:

Անդրադառնալով օրերս ադրբեջանական մամուլում ԱՍԱԼԱ–ի անունից տարածված նամակին, որտեղ առկա են մի շարք կեղծ ու միամիտ դատողություններ, Մանոյանը նշել է, որ այդ նամակն ակնհայտորեն կեղծ էր։

 –Դրա կեղծ լինելու մասին վկայող փաստերից է այն, որ այդ գրության մեջ Ցեղասպանության զոհերի թիվը նշվում է 600 հազար: Իսկ նման սխալ ԱՍԱԼԱ-ն կամ ԱՍԱԼԱ-ից մնացած մի քանի մարդիկ անել չէին կարող,–ասել է Մանոյանն ու հավելել, որ  այդ կեղծ նամակը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը շփոթմունքի մեջ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը