Լրահոս

07.09.2012 08:20


Շախմատի օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Գերմանիային ու կրկին առաջատարների շարքում է

Շախմատի օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Գերմանիային ու կրկին առաջատարների շարքում է

Ստամբուլում ընթացող 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 9-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցում էր Գերմանիայի հետ։ Մեր շախմատիստները 2,5։1,5 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ ու միավորներով կրկին հավասարվեցին առաջատարներին. Ռուսաստանը, Հայաստանը, ԱՄՆ–ն ու Չինաստանն ունեն 15–ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում է Չինաստանը, երկրորդում՝ Ռուսաստանը, երրորդում՝ Հայաստանը և չորրորդում՝ ԱՄՆ–ը։

Հաջող խաղացին նաև մեր կին շախմատիստները, ովքեր 3։1 հաշվով հաղթեցին Իրանի ընտրանուն։ Մրցաշարային աղյուսակում նրանք այժմ 6-րդն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը