Լրահոս

07.09.2012 10:11


Շախմատ. այսօր Հայաստանը կմրցի Հոլանդիայի ու Ռուսաստանի հետ

Շախմատ. այսօր Հայաստանը կմրցի Հոլանդիայի ու Ռուսաստանի հետ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր կկայանան շախմատի օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ մրցափուլի հանդիպումները։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Հոլանդիայի հետ, որը 14 միավորով 6-րդ տեղում է։ Հիշեցնենք, որ մեր շախմատիստները այս պահի դրությամբ 15 միավարով 3-րդ տեղում են, սակայն առաջատարներին զիջում են միայն լրացուցիչ ցուցանիշներով։

Հայաստանի կանանց հավաքականն էլ կմրցի Ռուսաստանի ընտրանու հետ, որը մրցաշարային աղյուսակում 15 միավորով 2-րդն է։

Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը