Լրահոս

08.09.2012 12:05


Այսօր ժամը 15։30-16։30-ի սահմաններում Երևանի կրկեսում կրկին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Այսօր ժամը 15։30-16։30-ի սահմաններում Երևանի կրկեսում կրկին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Երևանի Ագաթանգեղոսի 1 հասցեում այսօր՝ ժամը 15։30-16։30-ի սահմաններում Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն հերթական պայթեցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15։30-16։30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մերձակայքից։

Այս խորագրի վերջին նյութերը