Քաղաքական

15.09.2012 12:11


ԲՀԿ պատգամավոր. «Գագիկ Ծառուկյանն այսօր ամենաբարձր քաղաքական վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է»

ԲՀԿ պատգամավոր. «Գագիկ Ծառուկյանն այսօր ամենաբարձր քաղաքական վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է»

«Գագիկ Ծառուկյանն այսօր ամենաբարձր քաղաքական վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է: Մնացած հարցերը՝ կապված նախագահական ընտրությունների մասնակցության հետ և ընդհանրապես հաջորդ քայլերի վերաբերյալ, կուսակցությունում կլինեն քննարկումներ, և այդ գործոնը՝ պարոն Ծառուկյանի մեծ հեղինակություն ունենալը և բացառիկ վարկանիշի հարցը, կքննարկվի»,-այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։

Ըստ բանախոսի՝ ԲՀԿ–ում նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռևս որոշում չկա։ «Ինչպես հայտարարվել է, ԲՀԿ-ն կխոսի պատեհ պահին, երբ հարմար կգտնի: Այս պահին գուշակություններ անել պետք չէ»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը