Լրահոս

18.09.2012 17:38


Ալիևը հանդիպել է Օլանդի հետ

Ալիևը հանդիպել է Օլանդի հետ

Այսօր Փարիզում կայացել է Լուվրի թանգարանի նոր սրահների բացման արարողությունը (իսլամական մշակույթին վերաբերող), որին մասնակցել են Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ֆրանսուա Օլանդը։

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին և մյուսներին, ովքեր աջակցել են իսլամական մշակույթին վերաբերող սրահներին բացմանը։ Ֆրանսուա Օլանդը մասնավորապես նշել է.

–Ուզում եմ իմ երախտագիտությունն արտահայտել այն մարդկանց, ովքեր աջակցեցին այս նախագծի իրականացմանը՝ մասնավորապես Իլհամ Ալիևին ու մյուս հյուրերին։  Նրանք Ֆրանսիայի ընկերներն են։

Նշենք, որ քաղաքական բովանդակություն ունեցող որևէ տեղեկատվություն Ալիև–Օլանդ հանդիպումից առայժմ չի հաղորդվում։ Ավելի վաղ նշվում էր, որ նախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

Այս խորագրի վերջին նյութերը