Լրահոս

19.09.2012 15:53


Ղպտիների հին մագաղաթ՝ Հիսուս Քրիստոսը խոսե՞լ է իր կնոջ մասին

Ղպտիների հին մագաղաթ՝ Հիսուս Քրիստոսը խոսե՞լ է իր կնոջ մասին

Երեկ ԱՄՆ Հարվարդի համալսարանի թեոլոգիայի դպրոցի պրոֆեսոր Քերին Քինգը ներկայացրել է Եգիպտոսում հայտնաբերված ղպտիների հնագույն ձեռագրի մի հատված, որտեղ Հիսուս Քրիստոսն իբրև ասում է «իմ կինը»՝ հիշատակելով կին առաքյալի։  Փաստաթղթի, որը հանվելու է աճուրդի, իսկության շուրջ բանավեճերն արդեն մի քանի տարի շարունակվում են։ Դրա իսկությունն ապացուցվելու դեպքում քրիստոնյա աշխարհին լուրջ մարտահրավերներ են սպասվում։  Ըստ Աստվածաշնչի՝ աստծո որդի Հիսուս Քրիստոսը չէր կարող հետնորդներ ունենալ։ Միաժամանակ, մի շարք փորձագետներ շարունակում են պնդել, որ խոսքը Մարիամ Մագադաղենացու մասին է՝ նշելով, որ դրա ակնարկները կարելի է տեսնել Հովհաննեսի ավետարանում։  Նշվում է նաև, թե ձեռագրում իբր ասված է, թե Հիսուս Քրիստոսը հիշատակել է կնոջը` «իմ կինը» բառերն արտաբերելով:

Այս խորագրի վերջին նյութերը