Լրահոս

19.09.2012 16:09


ՀՀԿ և ՕԵԿ երիտասարադական թևերը դեմ չեն արտահայտվել ՀԱԿ ակտիվիստների դեմ կայացված դատավճռին

ՀՀԿ և ՕԵԿ երիտասարադական թևերը դեմ չեն արտահայտվել ՀԱԿ ակտիվիստների դեմ կայացված դատավճռին

Այսօրվա ասուլին ՀՀՇ կուսակցության Երիտասարդական միության (ԵՄ) Գործադիր մարմնի անդամները ներկայացրել են այն նամակների պատասխանները, որոնք ուղղվել էին խորհրդարանական ուժերի երիտասարդական թևերին: ԱԺ ընդդիմության բոլոր երիտասարդական թևերը քննադատում են «Հայ ազգային կոնգրես» երիտասարդ ակտիվիստների դեմ կայացված դատավճիռը։

««Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների երիտասարդական միությունները իրենց ստորագրությամբ հաստատել են, որ Հայաստանի որևէ քաղաքացի չպետք է հետապնդվի որևէ քաղաքական հայացքների համար։ Մեր նամակին չեն միացել միայն ՕԵԿ և ՀՀԿ երիտասարդական թևերը: Իրենց ուղղված մեր նամակին ի պատասխան՝ նրանք նշել են, որ ապացույցները բացակայում են, որպեսզի նրանք կանգնեն ՀԱԿ ակտիվիստների կողքին և միանան մեր պայքարին»,-ասել է ՀՀՇ ԵՄ Գործադիր մարմնի անդամ Արշակ Մուսախանյանը:


Հիշեցնենք, որ ՀԱԿ չորս ակտիվիստները` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Արտակ Կարապետյանը մեղադրվում են անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ վիճաբանելու, հասարակական կարգը խանգարելու մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը