Լրահոս

20.09.2012 11:50


Վարորդական իրավունք ստանալու կարգը կարող է փոփոխությունների ենթարկվել

Վարորդական իրավունք ստանալու կարգը կարող է փոփոխությունների ենթարկվել

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում ներառնվել է վարորդական վկայական ստանալու կարգը որոշակի փոփոխությունների ենթարկելու հարցը։

Նախատեսվում է կատարել ներքոհիշյալ փոփոխությունները: Նախ, այն քաղաքացին, ով արդեն ունի վարորդական իրավունք, այլ կարգի վարորդական իրավունք ստանալու համար այլևս տեսական քննություն չի հանձնի, քանի որ տեսական քննության հարցաշարարերը նույնն են բոլոր կարգերի համար:

Երկրորդ` գործնական քննությունն անցկացվելու է մեկ փուլով: Ներկայում գործող կարգով` գործնական քննությունն անցկացվում է ավտոհրապարակում, այնուհետ` ճանապարհային երթևեկության իրական պայմաններում: Առաջարկվող փոփոխությամբ` քննությունը կանցկացվի միայն ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:

Երրորդ`  վարորդական իրավունք ստանալու համար քաղաքացին գրավոր դիմում չի ներկայացնի: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո դիմումատուն անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմնին:

Չորրորդ` հանվում է քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու պահանջը։ Փոխարենը ներդրվում է տեսական քննության հետ միաժամանակ հոգեբանական թեստ հանձնելու պահանջ:

Այս խորագրի վերջին նյութերը