Լրահոս

20.09.2012 12:12


Ջոն Լենոնի այրին «Pussy Riot» խմբին կպարգևատրի «Լենոն-Օնո» խաղաղության մրցանակով

Ջոն Լենոնի այրին «Pussy Riot» խմբին կպարգևատրի «Լենոն-Օնո» խաղաղության մրցանակով

Ուրբաթ օրը, Նյու Յորքում Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն ռուսական «Pussy Riot» պանկ–ռոք խմբին կպարգևատրի «Լենոն-Օնո» խաղաղության մրցանակով, որը կհանձնի խմբի դատապարտված աղջիներից մեկի ամուսնուն՝ Պյոտր Վերզիլովին։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին «Pussy Riot» խմբի երեք անդամները Քրիստոս Փրկչի տաճարում` խորանի առջև, երգել էին «Աստվածամա՛յր, վտարիր Պուտինին»: Օրեր անց` փետրվարի 26-ին, աղջիկների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ Օգոստոսին 17-ին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին երկուական տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում:

Այս խորագրի վերջին նյութերը