Լրահոս

20.09.2012 12:13


Լիբիայում սպանված ԱՄՆ դեսպանը համասեռամո՞լ էր

Լիբիայում սպանված ԱՄՆ դեսպանը համասեռամո՞լ էր

Համաշխարհային լրատվական գործակալությունները շարունակում են հետևել Լիբիայում զարգացող իրադարձություններին, որտեղ օրեր առաջ ԱՄՆ դիվանագիտական առաքելության դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը ու ևս 3 ամերիկացի: Հիշեցնենք, որ պատճառը համացանցում հայտնված «Մուսուլմանների ամեղությունը» ֆիլմն էր` նկարահանված ոչմասնագետ ամերիկացի կինեմատոգրաֆիստների կողմից:

«GAY.ru» պորտալի փոխանցմամբ` Սթիվենսի անակնկալ ողբերգական մահվան առիթով առաջինն անհանգստություն են արտահայտել պահպանողականները: «Huffington Post»-ը ծաղրանքով գրում է, թե որ դեպքերում են արմատական քրիստոնեական ԶԼՄ-ները սկսում «անկեղծ անհանգստանալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց համար».

 «Հավանաբար այն ժամանակ, երբ նրանք կարող են քննադատել մուսուլմաններին, Օբամայի վարչակազմին, Հիլարի Քլինթոնին և ամբողջ Դեմոկրատական կուսակցությանը»:

52 տարեկանում զոհված Սթիվենսն ունի եղբայր և քույր: Եղբայրը` Թոմասը, բնակվում է Սան-Ֆրանցիսկոյում, աշխատում է Արդարադատության նախարարությունում, քույրը` Աննան, բնակվում է Սիեթլում, աշխատում է որպես բժիշկ: «Ասոշիեյթեդ փրես»-ը Սթիվենսին բնութագրել է որպես համեստ ամուրի` հումորի հիանալի զգացումով, սիրում էր գարեջուր, սպորտ: Միաժամանակ մի շարք հրատարակություններ, հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրի, հայտնում են, որ Սթիվենսը համասեռամոլ էր:

«HillBuzz» քրիստոնեական բլոգը, հղում անելով Սերբիայի ԱԳՆ աղբյուրին, գրում է, որ հիմարություն էր Լիբիա ուղարկել մեկին, որին բոլորը գիտեին որպես համասեռամոլի: Իսկ «Tayyar.org»-ն ընդհանրապես գրում է, թե մահվանից հետո Սթիվենսին զանգվածաբար բռնաբարել են:

Այս խորագրի վերջին նյութերը