Լրահոս

21.09.2012 11:59


Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպի ԵԱՀԿ համանախագահների հետ

Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպի ԵԱՀԿ համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մոտ ժամանակներս մեկնելու է Նյու Յորք՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը մասնակցելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Վերջինիս խոսքերով՝ դեռ հստակեցված չէ  Նյու Յորքում Մամեդյարովի ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման հարցը: Ազիմովը հավելել է, որ Մամեդյարովը ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը