Լրահոս

23.09.2012 09:57


Ավտոպատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր

Ավտոպատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր

Սեպտեմբերի 22-ին, ժամը 19.01-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պաչզվել է, որ OPEL մակնիշի ավտոմեքենան Թալիշ գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի մասից  և շուրջ 30 մետր գլորվել ձորը:

Վթարի ժամանակ մեքենայում եղել է 5 մարդ: Նրանցից  2 տեղում մահացել են,  մյուս երեքը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը