Լրահոս

23.09.2012 11:22


Բյուրականում ավարտվեց երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը

Բյուրականում ավարտվեց  երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը

Սեպտեմբերի 22-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցավ երիտասարդ աստղագետների 4-րդ միջազգային ամառային դպրոցի պաշտոնական փակման արարողությունը: Դպրոցն անցկացվում էր Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Վերջին օրերին, դասախոսություններից և գործնական պարապմունքներից բացի, ներկայացվեցին նաև երիտասարդ մասնակիցների  զեկուցումները: Ուսանողները և երիտասարդ աստղագետները պատմեցին իրենց  թեզերի և գիտահետազոտական աշխատանքների մասին: Մասնակիցների համար կազմակերպվեցին դիտումներ ԲԱ փոքր աստղադիտակներով: Նախորդ օրը` սեպտեմբերի 21-ին, տեղի ունեցավ դպրոցի ավանդական ճաշկերույթը: Փակման արարողության ժամանակ ամփոփվեցին դպրոցի արդյունքները, տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, դպրոցի ընթացքում կատարված լուսանկարների ցուցադրություն, և մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր: Օրվա երկրորդ կեսին կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Երևան: Այսօր և վաղն արդեն երիտասարդ աստղագետները մեծ տպավորություններով մեկնում են Հայաստանից:

 Հայկական աստղագիտական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը