Լրահոս

24.09.2012 18:20


ՊԿՊ–ների աճուրդ՝ 13 շաբաթ մարման ժամկետով

ՊԿՊ–ների աճուրդ՝ 13 շաբաթ մարման ժամկետով

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1324C124 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 760 մլն 400 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 760 մլն դրամ, ոչ մրցակցային` 400 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 299 201 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6517 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9215 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:

Այս խորագրի վերջին նյութերը