Լրահոս

25.09.2012 09:32


Ֆրանտիշեկ Շեբեյ. «Ավելի ստոր գործարք ուղղակի անհնարին է պատկերացնել»

Ֆրանտիշեկ Շեբեյ. «Ավելի ստոր գործարք ուղղակի անհնարին է պատկերացնել»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրգորյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային Խորհուրդի /ԱԽ/ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ, հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Շեբեյին: Ֆրանտիշեկ Շեբեյը Սլովակիայի հունգարական MOST-HIT կուսակցության պառլամենտական ներկայացուցիչներից է: Հանդիպման ընթացքում քննարկվեց պարոն Շեբեյի Հայաստան ապագա այցի հարցը և հունգար-ադրբեջանական կայացած գործարքի շուրջ պարոն Շեբեյի կարծիքը: Վերջինս չափազանց կտրուկ պախարակեց Հունգարիայի կառավարության և մասնավորապես վարչապետ Օրբանի գործելաձևն  ու կատարվածն անվանեց 21-դ դարում քաղաքակիրթ երկրի համար անհարիր: Ըստ պարոն Շեբեյի՝ ավելի ստոր գործարք ուղղակի անհնարին է պատկերացնել: Եթե Ադրբեջանից կարելի է սպասել ամեն ինչ, ապա ԵՄ-ը ներկայացնող Հունգարիայի կողմից այսպիսի խաբեբայություն ուղղակի անհավատալի էր ակնկալել: Ըստ պարոն Շեբեյի՝ ոչինչ այլևս չի կարող փրկել և կամ արդարացնել կատարվածը, քանի որ համայն մարդկության աչքերի առջև վաճառվեց արդարադատությունը: Պարոն Աշոտ Գրիգորյանի այն հարցին, թե չե՞ք կարծում արդյոք, որ պետական կոռուպցիայի կողքին տեղի է ունեցել նաև անձնական շահագրգռվածության բավարարում վարչապետ Օրբանի և նրա կողմնակիցների կողմից, պարոն Շեբեյը հայտարարեց, որ անկասկած այդպիսի կոռուպցիայի մեջ կարող են չմեղադրվել միայն կառավարության այն անդամները, որոնք դատապարտել են կատարվածը և նույնիսկ դրան դեմ են հանդես եկել ժամանակին: Օրինակ, Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին: Մնացած բոլորին կարելի է կասկածել և անկասկած պատասխան պահանջել:

Պարոն Շեբեյը պատրաստ է Հայաստան այցի ժամանակ պաշտոնապես փոխանցելու իր կարծիքը ՀՀ ԱԺ ղեկավարությանը:

 ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը