Լրահոս

25.09.2012 09:39


«Կամազ»-ը բախվել է «Վազ-2107»-ին. վերջինիս վարորդը տեղում մահացել է

«Կամազ»-ը բախվել է «Վազ-2107»-ին. վերջինիս վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 00։03-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Վահագնի» թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենայում արգելափակված է մեկ տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 ԱԻն լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը: Դեռևս չպարզաբանված հանգամանքներում բախվել են «Վազ-2107» մակնիշի 55 ՕԼ 775 պետհամարանիշով ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի 357 ԼԼ 17 պետհամարանիշով բեռնատարը, ինչի հետևանքով «Վազ-2107»-ի վարորդ` 31-ամյա Արտակ Թադևոսյանը տեղում զոհվել է:


Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և մինչև ժամը 03։27-ը տարել հերթապահություն: Փրկարարները զոհվածի դիակը ազատել են արգելափակումից և դուրս են բերել ավտոմեքենայից:

Այս խորագրի վերջին նյութերը