Լրահոս

26.09.2012 10:45


Զանգվածային անկարգություններ Մադրիդում՝ 65 վիրավոր, 27 ձերբակալված (տեսանյութ)

Զանգվածային անկարգություններ Մադրիդում՝ 65 վիրավոր, 27 ձերբակալված (տեսանյութ)

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի խորհրդարանի շենքի մոտ երեքշաբթի անցկացված բողոքի գործողության ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ հղում անելով իսպանական հեռուստաընկերություններին։  

Անկարգությունների հետևանքով 65 մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Ձերբակալվել է 27 ցուցարար։

Ցույցը հանգեցրել է բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջևի, երբ «Գրավենք կոնգրեսը» (Ocupa el Congreso) կարգախոսը վանկարկող ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք։ Ոստիկանները  բողոքի գործողության մասնակիցների դեմ ռետինե մահակներ են կիրառել։  Բախումների հետևանքով վիրավորվել է 27 իրավապահ։

Բողոքի կազմակերպիչներն ու դրա կողմնակիցները դժգոհ են կառավարության ձեռնարկած տնտեսական բարեփոխումներից, ինչպես նաև կրթական ու առողջապահական նորարարություններից։

Բողոքի գործողության վերաբերյալ տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը