Լրահոս

26.09.2012 11:25


Ալեքսանդր Քանանյան. «...դույզն իսկ պատեհություն չկա»

Ալեքսանդր Քանանյան. «...դույզն իսկ պատեհություն չկա»

Քարվաճառյան Հռչակագիր-ի հիմնարար և անբեկանելի սկզբունքները շրջանակաբար սահմանում են Հայոց պետականակերտման հայեցակարգի և ազգային-պետական քաղաքականության առանցքը: Իմ անդրդվելի համոզմամբ՝ Հռչակագրի հիմնարար սկզբունքների ժխտումը, սահմանափակումը, նվազեցումը կամ ժամանակավոր կեղծիրապաշտական անտեսումը պետք է հանգեցնի դրանց դեմ ոտնձգություն կատարած անձանց հայոց քաղաքական դաշտից լիակատար լուսանցքայնացմանը: Այս իմաստով՝ «պետության վախճանի», ազատագրված տարածքների որևէ հատված հանձնելու, հայ-թուրքական բաժանարար գիծը որպես միջպետական սահման ճանաչելու, հայոց լեզվի բացարձակ կարգավիճակը դավելու և ներկա ապապետական վարչակարգին անձնատուր լինելու ջատագովների հետ ընդհանուր պետականակերտման ճանապարհ անցնելու դույզն իսկ պատեհություն չկա:

Ալեքսանդր Քանանեան

Այս խորագրի վերջին նյութերը