Լրահոս

26.09.2012 16:40


ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:

Շնորհավորելով տիկին Հիլիարդին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց եւ արդյունավետ գնահատեց գործակալության գործունեւությունը Հայաստանում: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանում քսանամյա գործունեության ընթացքում ԱՄՆ ՄԶԳ  ծրագրերը զարգացել են եւ զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվել  երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական  քաղաքականության եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց  ԱՄՆ ՄԶԳ - ՀՀ ԱԺ համագարծակցությունը եւ կարեւորեց դրա շարունակականությունը` նշելով, որ իր կողմից կանի հնարավորը ծրագրին աջակցելու ուղղությամբ:

 Քարեն Հիլիարդը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը այսուհետ եւս կլինի արդյունավետ եւ նշեց, որ իր նպատակն է ոչ միայն պահպանել առկա համագործակցության մակարդակը, այլ էլ ավելի զարգացնել ու խորացնել այն: Նա նշեց, որ ԱԺ-ի հետ իրականացվելու է փոխգործակցության քառամյա ծրագիր, որն ուղղված է լինելու խորհրդարանի կարողությունների հզորացմանը, մասնավորապես` մշտական հանձնաժողովների:

Հանդիպմանը քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս: 

Այս խորագրի վերջին նյութերը