Լրահոս

26.09.2012 17:59


Քայլի Մինոուգը` նիմֆայի կերպարով

Քայլի Մինոուգը` նիմֆայի կերպարով

Թեև վերջին շրջանում Քայլի Մինոուգը բավականին ակտիվ ներգրավված է կինոնկարահանումներում, սակայն չի մոռանում նաև երգարվեստի մասին։ Սեպտեմբերի 25-ին Մինոուգը ներկայացրել է իր նոր՝ Flower տեսահոլովակը: Սև և սպիտակակ տեսահոլովակում 44-ամյա երգչուհին հանդես է գալիս անտառային նիմֆայի կերպարով:

 Հիշեցնենք, որ Մինոուգի վերադարձը բեմ տեղի է ունեցել այս տարվա սկզբին, երբ երգչուհին հանդես է եկել իր նոր Timebomb երգով: Ներկայումս Քայլին պատրաստվում է թողարկել իր նոր Abbey Road Sessions ձայնասկավառակը, որը ընդգրկելու է ոչ միայն նոր, այլ նաև հին երգերի վերամշակված  տարբերակները: 

[youtibe]RZkwCKkuAx8[/youtube]

Այս խորագրի վերջին նյութերը