Լրահոս

27.09.2012 13:45


Տիգրան Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանն ու գոմեշի միսը

Տիգրան Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանն ու գոմեշի միսը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կառավարության նիստին հայտարարել է, թե որոշ քաղաքական ուժեր փորձում են վարչապետի անունը կապել Հայաստան ներկրվող գոմեշի մսի հետ, մինչդեռ, Սարգսյանի պդնմամբ, ինքն ընդհանրապես կապ չունի այդ բնագավառի հետ։

–Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ և գոմեշի միս ներկրող ընկերությունների անունները կապում են ինձ հետ: Դրանք բացարձակապես կապ չունեն ինձ հետ: Այդ ընկերությունների հետևում թաքնված անձանց մեջ չկան ո'չ ընկեր, ո'չ բարեկամ և այլն,–ասել է Սարգսյանը՝սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բաղչագուլյանին խնդրելով  ներկայացնել, թե որ ընկերություններն են գոմեշի միս ներմուծում Հայաստան։

Աբրահամ Բախչագուլյանը հայտնել է, որ նման 6 ընկերություն կա։ Դրանց թվում է նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը