Լրահոս

27.09.2012 15:00


Բացահայտ հափշտակել է գումար

Բացահայտ հափշտակել է գումար
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։30-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, բերման են ենթարկել 1958թ. ծնված Խաչիկ Խ.-ին:
 Պարզվել է, որ նա ս/թ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում, նստարանի վրա դրված՝ 1936թ. ծնված Զինաիդա Ս.-ին պատկանող պայուսակից բացահայտ հափշտակել է 50 000 դրամ և դիմել փախուստի:
 Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը