Լրահոս

28.09.2012 08:55


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների անցյալը և ապագայի հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև ԱԺ 2012թ. ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին։

 Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը։ 

Այս խորագրի վերջին նյութերը