Լրահոս

28.09.2012 18:15


Հայտնաբերվել են հետախուզվողներ

Հայտնաբերվել են հետախուզվողներ
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 23։00-ին, սահմանային «Բագրատաշեն» անցակետից բերման է ենթարկվել 1970թ. ծնված Արմենակ Դ.-ն, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր վաշխառության մեղադրանքով:
***
 Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 09։00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի  ծառայողները Գյուլիքեխվյան փողոցից բերման են ենթարկել 1981թ. ծնված Կառլեն Խ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր  գողության մեղադրանքով:
 
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից  բերման են  ենթարկել 1971թ. ծնված Գրիգոր Հ.-ին, որը 2010թ. դեկտեմբերի 18-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
 
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 21։10-ին,  ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան և Էրեբունի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1991թ. ծնված Վարդան Ս.-ն, որը ս/թ սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

 

Այս խորագրի վերջին նյութերը