Լրահոս

01.10.2012 17:03


«Ոստիկանությունն անամոթաբար ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար»

«Ոստիկանությունն անամոթաբար ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար»

Հենց նոր Արարատի մարզի քննչական բաժանմունքում գտնվող մեր ակտիվիստներից տեղեկացանք (ուր նրանք մեկնել են աջակցելու Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանի, քանի որ կասկածներ կային, որ նրան առաջդրվող որսագողության մեղադրանքը բացարձակ անհիմն է և կեղծ), որ քննչական բաժանմունքում հարցաքննվող Նորիկ Սարգսյանին, որտեղ նա գտնվում էր իր փաստաբանի հետ, ոստիկանները քիչ առաջ դուրս են բերել շենքից արդեն առանց փաստաբանի, նստեցրել են 035 ՈՍ 64 պետհամարանիշով առանց ոստիկանական տարբերանշանների ավտոմեքենան:

Ակտիվիստները և Նորիկ Սարգսյանի հարազատները թույլ չեն տվել նրան տեղափոխել վերոնշյալ ավտոմեքենայով, առանց իր փաստաբանի, քանի որ արարքը, որում նա մեղադրվում է, չի ենթադրում կալանավորում: Դրանից հետո Ն. Սարգսյանին նորից հետ են տարել քննչական բաժանմունք:

Ակտիվիստների հավաստմամբ՝ ոստիկանները Ն. Սարգսյանի հետ վարվում են չափազանց կոպիտ ու անհարգալից, և Սարգսյանը գտնվում է չափազանց ճնշված բարոյագեբանական վիճակում:

Այս ամենը միայն ապացուցում է, որ ոստիկանությունն անամոթաբար, իրեն հատուկ մեթոդներով, ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար՝ դրա իրական կատարողներին և բնապահպանության նախարարության անգործությունը կոծկելու նպատակով:

Թեհմինե Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը