Լրահոս

09.06.2009 15:43


Արամ Կարապետյան. «Կատարվեց այն, ինչ պիտի կատարվեր»

Արամ Կարապետյան. «Կատարվեց այն, ինչ պիտի կատարվեր»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի գործունեության դադարեցման մասին ՀՀ նախագահի հունիսի 6-ի որոշումը շատ բնական է համարում։

-Ես միայն նրա համար զարմացա, որ նախագահը որոշում կայացրեց,  չնայած դա ուղղակիորեն հակասում է ԵԽԽՎ-ի պահանջներին,- «7 օր»-ի հետ զրույցում ասել է նա։

- Մի քանի ամսում փաստահավաք խումբը փաստեր էր հավաքել, որ  950 հոգանոց պրովոկատրների խումբ է գործել, որոնք ղեկավարել են 4 օլիգարխ և 5 պաշտոնյա։ Գուցե հասել էին նրան, թե ովքեր էին այդ պաշտոնյաները։ Սրանք ենթադրություններ են,-նշել է նա։ Արամ Կարապետյանը ասել է նաև, որ երեկ խոսել է Փաստահավաք խմբի երկու անդամների՝ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի հետ և պարզել, որ բոլոր փաստաթղթերը գտնվում են չհրկիզվող պահարանում։

-Բոլոր փաստաթղթերը  փակված և պլոմբված են։ Վահե Ստեփանյանը դրել, պլոմբել ու գնացել էր։ Հուսով եմ, որ այդ փաստաթղթերը կտրամադրվեն Մարտի 1-ի հանձնաժողովին, ու հանձնաժողովը դրանք կներկայացնի բոլորին,-ասել է նա։ 

Այս խորագրի վերջին նյութերը