Լրահոս

02.10.2012 17:15


Դրյու Բերիմորը մայր է դարձել

Դրյու Բերիմորը մայր է դարձել

37-ամյա հոլիվուդյան կինոաստղ Դրյու Բերիմորը առաջին անգամ մայր է դարձել: Այդ իրադարձության առթիվ Բերիմորն ու իր ամուսին Ուիլ Քոփելմանը հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք հպարտորեն հայտնում ենք մեր դստեր այս աշխարհ գալու մասին: Օլիվիան ծնվել է սեպտեմբերի 26-ին առողջ և երջանիկ: Ընտանիքի բոլոր անդամները անչափ երջանիկ են»: Աստղային զույգը նաև շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին այն բանի համար, որ իրենք հարգանքով են վերաբերվել զույգի այս «անսովոր շրջանին»:  

Այս խորագրի վերջին նյութերը