Լրահոս

02.10.2012 17:06


Վլադիմիր Ժիրինովսկի. «Համաշխարհային 3–րդ պատերազմը, ըստ իս, արդեն սկսվել է»

Վլադիմիր Ժիրինովսկի. «Համաշխարհային 3–րդ պատերազմը, ըստ իս, արդեն սկսվել է»

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին Յալթայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է, թե իր կարծիքով՝ 3–րդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։

«Այն սկսվել է 1991թ. հունվարին, երբ 33 պետություն հարձակվեց Իրաքի վրա։ Այնուհետև նրանք ռմբակոծեցին Հարավսլավիան, Աֆղանստանը, հետո՝ կրկին Իրաքը, այժմ՝ հյուսիսային Աֆրիկան»,–ասել է Ժիրինովսկին։ Նա նաև ավելացրել է, որ այժմ Ադրբեջանին դրդում են Հայաստանի դեմ պատերազմի։

«Այսպիսի զարգացումների դեպքում Ռուսաստանը կաջակցի Հայաստանին, քանի որ նրան ձեռնտու չէ Հայաստանի պարտությունը։ Հայաստանում են գտնվում ռուսական ռազմակայանները»,–ասել է ռուս քաղաքական գործիչը։

Այս խորագրի վերջին նյութերը