Լրահոս

09.06.2009 16:50


Ամփոփվել են քննական առաջին օրվա արդյունքները

«Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաներից հունիսի 2-ին կայացած քննության արդյունքներն արդեն ամփոփվել են։ «Կենսաբանություն» առարկայից հայտ ներկայացրած 1811 շրջանավարտից քննությանը մասնակցել է 1756-ը, «Ընդհանուր պատմություն» առարկայից՝ 541 հայտագրվածից՝ 512-ը և «Աշխարհագրություն» առարկայից՝ 408-ից 388-ը։
Կենսաբանության միասնական թեստի միջին միավորը 11.7 է։ 17.5-20 միավոր ստացել է մասնակիցների 6.32%-ը, դրական՝ 7.5 միավորի շեմը չի հաղթահարել 13.7%-ը։ Առավելագույն 20 միավոր ստացել է ընդամենը մեկ շրջանավարտ։
Ընդհանուր պատմությունից միջին միավորը 12 է։ 17.5-20 միավոր ստացել է մասնակիցների 10.55%-ը, անբավարար՝ 15.04%-ը։
Աշխարհագրության միասնական քննությունից միջին միավորը 13 է։ 17.5-20 միավոր ստացել է 13.4%- ը, անբավարար՝ 7.73%-ը։ Վերջին երկու առարկաների դեպքում 20 միավորներ չեն գրանցվել։  

 

Այս խորագրի վերջին նյութերը