Լրահոս

09.06.2009 17:30


Ապօրինի ծառահատում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամլո ծառայունից, հունիսի 3-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդվել էր «Հայանտառ»-ի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետության թիվ 1 պահաբաժնից 27 ծառերի ապօրինի հատման մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ ծառերից 10–ը, ապօրինի հատել են 1986թ. ծնված Ալիկ և 1987 թ. ծնված Սամվել Հ.-երը:
Վերջիններս բերման են ենթարկվել բաժին:

 

Այս խորագրի վերջին նյութերը